Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման:

 

Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ, չնայած Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածին, արդեն հասցրել է ծանոթանալ մի քանի բուժհաստատությունների հնարավորություններին: Նա նաև նշել է, որ Հայաստանը որոշ ուղղություններով տարածաշրջանային նշանակություն կարող է ձեռք բերել, և որ այդ ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների քաղաքացիները:

 

Նախարար Քուշկյանը թվարկել է տարածաշրջային դառնալուն հավակնող մի քանի ուղղություն, մասնավորապես` ականջի խխունջային փոխպատվաստում, ստոմատոլոգիա, սրտանոթային վիրաբուժություն:

 

Պաշտոնյաները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ևս դիտարկել են որպես տարածաշրջանային կամ գերազանցության կենտրոն:

 

Առողջապահության համակարգը ներկայացնելիս` առողջապահության նախարարն առանձնահատուկ նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում նպաստել են ոլորտում իրականացվող բարեփոխումների կայացմանը` թե առողջության պահպանման առաջնային օղակում, թե կադրերի վերապատրաստման, տեխնիկական և մեթոդական օժանդակության հարցում:

 

Առողջապահության նախարարը և դեսպանը խոսել են սփյուռքի հետ համագործակցության, ինչպես նաև առողջապահության ֆինանսավորման առանձնահատկությունների, մասնավոր և սեփական բժշկական հաստատությունների գործունեության և բյուջեի մասին:

 

Կողմերն ակնկալել են համակարգված և շարունակական համագործակցություն` ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ ձեռնարկվող ծրագրերում:

 

Հարություն Քուշկյանը` ի դեմս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, շնորհակալություն է հայտնել Ամերիկային մշտական աջակցության համար:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ